National Exitpole-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Գերագույն ռադայի ընտրությունների էքզիթ-փոլերի առաջին պաշտոնական տվյալները հայտնի են ու, ըստ դրանց, խորհրդարան են անցնում հինգ կուսակցություններ:
Ըստ հրապարակված տվյալների ամենաշատ ձայները ստացել է գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի քաղաքական ուժը: «Ժողովրդի ծառա»-ն հավաքել է 43 տոկոս ձայն:
Երկրորդ տեղում է Վիկտոր Մեդվեդչուկի «Ընդդիմադիր հարթակ-Կյանքի համար» կուսակցությունը 11.5 տոկոս ձայներով: Ուկրաինայի նախկին առաջնորդ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունը» երրորդ տեղում է՝ 8.9 տոկոսով: Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» քաղաքական ուժը ստացել է 7.6 տոկոս աջակցության: Եվ «Օկեան Էլզի» խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը՝ 6.3 տոկոս: