fbpx
Մարզեր

Գեղարքունիքում մայիսին ծնված երեխաների մեջ գերակշռել են աղջիկները

Գեղարքունիքի մարզում 2022 թվականի մայիս ամսին ծնված երեխաների մեջ աղջիկների թիվը տղաներից ավելին է եղել 10-ով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 2022 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզում լույս աշխարհ են եկել 110 երեխա՝ 50 տղա եւ 60 աղջիկ։ 48 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 25 երեխա՝ Սեւանի, 16 երեխա՝ Գավառի, 21 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում։ Ճամբարակի առողջության կենտրոնում ծնունդ չի գրանցվել։

Աղջիկների թվաքանակի գերակշռությունը հիմնականում ապահովվել է Սևանի և Վարդենիսի բժշկական կենտրոններում գրանցված ծնունդների շնորհիվ.Սևանում 7 տղայի դիմաց ծնվել է 18 աղջիկ, Վարդենիսում՝ 8 տղայի դիմաց՝ 13 աղջիկ։ Իսկ ահա Մարտունիում և Գավառում ավելին է եղել նորածին տղաների թիվը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ