Գերմանացի զբոսաշրջիկները կալանավորվել են Ռիալտոյի կամրջին սուրճ եփելու համար

Ամենադիտվածներ

Վենետիկի ոստիկանությունը կալանավորել է երկու գերմանացի զբոսաշրջիկներին Ռիալտոյի կամրջին սուրճ պատրաստելու համար: Այս մասին հաղորդում է BBC News-ը: Ըստ աղբյուրի՝ ոստիկանությանը այդ մասին հայտնել է անցորդներից մեկը: Զբոսշրջիկներին ներկայացվել է 950 եվրոյի չափով տուգանք: Նրանց նաև խնդրել են հեռանալ քաղաքից:

Վերջերս Վենետիկում օրենքներ էին ընդունվել, որոնք վերաբերում էին հանրային վայրերում կարգի խախտումներին: Մասնավորապես խոսքը պիկնիկների անցկացման և հանրային վայրերում շորտեր հագնելու արգելքի մասին է:

Ամենաթարմ