Գերմանական Deutsche Bank-ը որոշել է Վենեսուելային պատկանող 20 տոննա ոսկին իր վերահսկողության տակ վերցնել: Հաղորդում է Bloomberg գործակալությունը: Սա կապված է 2016 թվականին Վենեսուելային տրամադրված վարկի գծով վճարումների չկատարման հետ։
Նշվում է, որ 2016 թվականին Վենեսուելայի կառավարությունը վերոնշյալ բանկից ստացել է 750 մլն դոլարի չափով վարկ՝ որպես գրավ թողնելով 20 տոննա ոսկի։ Վճարումների չկատարման պատճառով բանկը որոշել է դադարեցնել վարկային պայմանագրի գործողությունը, որի ժամկետը պետք է լրանար 2021 թվականին։
Գործակալությունը տվյալներով Deutsche Bank-ի և Վենեսուելայի Կենտրոնական բանկի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը։