fbpx
Ժամանց

Գերմանական Volkswagen-ը ներկայացրել է իր նոր մեքենան

Գերմանական Volkswagen ընկերությունը Չինաստանում ներկայացրել է նոր, բյուջետային Volkswagen Tacqua ավտոմեքենան: Քրոսովերը ստեղծվել է Volkswagen Polo-ի հիման վրա, և դարձել «չինական» T-Cross արագընթացին փոխարինող կրկնօրինակը:

Ավտոմեքենան ունի նոր, բազմաֆունկցիոնալ ղեկ, ամբողջովին թվայնացված տեղեկատվական ցուցատախտակ, 8 դյույմ սենսորային էկրան` մուլտիմեդիա համակարգի համար: Նոր մեքենան T-Cross-ից չափերով գրեթե չի տարբերվում:

Մեքենայի վաճառքը Չինաստանում նախատեսվում է սկսել 2019 թվականի վերջին: Գնի մասին, սակայն, ընկերությունը դեռ ոչինչ չի հայտարարել: Այս մասին հայտնում է avtonovostidnya.ru կայքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ