Մերկելը կայցելի Գերմանիայի արևմուտքի աղետի գոտի

Bild am Sonntag թերթ-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի օրը կայցելի Ռեյնլանդ-Պֆալց դաշնային նահանգ, որը առավելապես է տուժել երկրի արևմուտքում տեղի ունեցած ջրհեղեղից:

Ուղևորության ընթացքում Մերկելին ուղեկցելու է Ռայնլանդ-Պֆալցի վարչապետ Մալու Դրայերը:

Հիշեցնենք, որ Գերմանիայում 133 մարդ է զոհվել ավերիչ ջրհեղեղի հետևանքով, անհետ կորած է համարվում մոտ 1.3 հազար մարդ:

Ամենաթարմ