Գերմանիան Բելառուսի ընդդիմությանը սատարող գործողությունների ծրագիր է ընդունել

Ամենադիտվածներ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Գերմանիայի իշխանությունները Բելառուսի ընդդիմությանը սատարող գործողությունների ծրագիր են ընդունել։ Խոսքը ապաստան և կրթաթոշակ տրամադրելու, անկախ լրատվամիջոցներին աջակցություն ցուցաբերելու մասին է:

«ԳԴՀ կառավարությունն ընդունել է «Բելառուսի քաղաքացիական հասարակություն» գործողությունների ծրագիրը: Հետապնդվող ընդդիմադիրներն ու աղքատ մարդիկ կկարողանան պարզեցված կարգով վիզա և այդպիսով ապաստան ստանալ մեզ մոտ: Մենք ցանկանում ենք օգնել խոշտանգումների, տրավմայի ենթարկվածներին, ներդնել կրթաթոշակներ և աջակցել անկախ ԶԼՄ-ներին»,- ասել է Մերկելը:

Նշենք, որ Մերկելը Մինսկի իշխանություններին կոչ է արել «անհապաղ դադարեցնել բռնությունները և ազատ արձակել քաղբանտարկյալներին»:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:

Ամենաթարմ