Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը հայտնում է, որ դեսպան դոկտ. Բանցհաֆն այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին է փոխանցել 25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ:
Ըստ հաղորդագրության՝ սա ևս մեկ ներդրում է կորոնավիրուսի դեմ պայքարում: Նյութական աջակցությունը հնարավոր է դարձել Գերմանիայի որոնողական և փրկարարական ծառայության (I.S.A.R. Germany) շնորհիվ, որի բժշկական թիմերից մեկը հուլիսի երկրորդ կեսին Հայաստանում աջակցում էր Covid-19-ի դեմ պայքարող հայ բժիշկներին:
https://www.facebook.com/deutschebotschafteriwan/posts/2644756522406885