Գերմանիայի կառավարությունը 2019 թվականին հաստատել է, որ պատրաստվում է ավելի քան 1 միլիարդ եվրո արժողությամբ զենք մատակարարել միությանը՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ, որը մասնակցում է Եմենում ընթացող ռազմական գործողություններին: Այս մասին տեղեկացրել է գերմանական Deutsche Welle գործակալությունը:
Միայն հունվարի 1-ից հունիսի 5-ի շրջանում էր հաստատվել էր 801.8մլն եվրոյի արտահանում դեպի Եգիպտոս և 43 մատակարարում ԱՄԷ 206.1 մլն եվրոյի չափով՝ չնայած արտահանման սահմանափակումների մասին ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջև ձեռքբերված կոալիցիոն համաձայնության: Այս տվյալների մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարարությունը:
Գերմանիայի կառավարությունը ևս երկու գործարք է հաստատել Սաուդյան Արաբիայի հետ՝ չնայած 2018 թվականի նոյեմբերից այդ երկրի նկատմամբ փաստացի գործում է զենք մատակարարելու լիարժեք արգելք:
Այս դեպքում խոսքը վերաբերում է 831 հազար եվրոյի չափով հատուկ ամենագնացներ մատակարարելուն, ինչի մասին հայտնել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը: Ընդհանուր առմամբ հաստատվել է պաշտպանական ապրանքների 122 մատակարարում 1.1 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ: