fbpx
Աշխարհ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան Թեհրանին զգուշացում են արել

Գերմանիան և Մեծ Բրիտանիան Թեհրանին զգուշացնում են՝ չխախտել ուրանի պաշարների սահմանները։ Այս մասին հաղորդում է AFP-ը:

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը պնդել է, որ Թեհրանը պետք է կատարի համաձայնագրի իր պարտավորությունները:

«Հենց Իրանը պետք է պահպանի իր պարտավորությունները: Մենք, իհարկե, չենք ընդունի պարտավորությունների միակողմանի կրճատումը»,- ասել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳՆ ղեկավարների հետ բանակցություններից հետո:

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարն աջակցել է այդ կոչը՝ հայտարարելով, որ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հետևողական են այդ հարցում:

Հիշեցնենք, որ Իրանի ատոմային էներգիայի հարցով կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին ավելի վաղ հայտարարել է, որ Իրանն արագացնում է ուրանի հարստացման գործընթացը, և 10 օրվա ընթացքում դրա պաշարները կգերազանցեն 300 կգ շեմը: Արակում միջուկային օբյեկտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կամալվանիդին հայտարարել է 2015թ. միջուկային գործարքի հարցով Իրանի որոշ պարտավորությունների իրականացման հետագա դադարեցման մասին՝ ներառյալ հարստացված ուրանի պաշարների անսահմանափակ մեծացման ծրագրերը:

Բացի դրանից՝ նա հայտարարել է, որ Իրանը մեծացրել է հարստացված ուրանի արդյունահանությունը Նետենզի ատոմային օբյեկտում՝ հավելելով, որ հաշվարկը կսկսվի այսօրվանից:

«Մենք կանցնենք 300 կգ շեմը 110 օրում»,- նշել է նա՝ ասելով, որ նաև կբարձրանա ուրանի հարստացման տեպը՝ մինչև 3,67% մաքրություն

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ