Եվրոպական երկրներից Գերմանիան նույնպես որոշում է ընդունել հանելու կորոնավիրուսային սահմանափակումները։
Այս մասին գրում է DW պարբերականը։
Նշվում է, որ սահմանափակումների հանելը 3 փուլերով է ընթանալու, որոնցից վերջինը մեկնարկելու է մարտի 20-ին։
3-րդ փուլին հանվելու են բոլոր այն միջոցները, որոնք մինչ այդ կիրառված են եղել՝ վարակի տարածումը կանխելու համար։ Սա հնարավոր կլինի, եթե հիվանդանոցներում իրավիճակը թույլ տա։
Միևնույն ժամանակ նշվում է, որ դիմակ կրելու ու սոցիալական հեռավորության պահանջները պահպանվելու են։