Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Եվրո-2020-ի որակավորման փուլի C խմբում խաղեր անցկացրեցին Հյուսիսային Իռլանդիա – Գերմանիա և Էստոնիա – Հոլանդիա հանդիպումները։
Հանդիպումների ֆավորիտները խնդիրներ չունեցան։ Հոլանդիան հաղթեց 0-4 խոշոր հաշվով, իսկ Գերմանիան իր հերթին առանց առանձնակի լարվածության 0-2 չոր հաշվով պարտության մատնեց հյուսիսիռլանդացիներին։
Հոլանդացիների կազմում դուբլ գրանցեց Բաբելը, իսկ Դեպայն ու Վիյնալդումը գոլով աչքի ընկան մեկ անգամ։
https://www.youtube.com/watch?v=WAbYx4WiE4Y
Գերմանացիներին հաղթանակ պարգևեցին Հալստենբերգի ու Գնարբիի գոլերը։
https://www.youtube.com/watch?v=GCbmJWZCpio
Հետաքրքիրն այն է, որ C խմբի առաջին հորիզոնականն այս խաղից առաջ միանձնյա զբաղեցնում էր Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը, սակայն Գերմանիայից կրած պարտությունից հետո այն ստիպված է կիսել գերմանացիների հետ` վաստակած 12 միավորով։ Իսկ Հոլանդիան հաղթանակից հետո իր ակտիվում ունի 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։