Չորեքշաբթի օրը Գերմանիայի կառավարող կոալիցիան հավանություն տվեց 130 միլիարդ եվրո խթանիչ փաթեթի վերաբերյալ ծրագրին, որը կօգնի վերականգնել երկրի տնտեսությունը:
Ինչպես աշխարհի մյուս տնտեսությունները, այնպես էլ Գերմանիայի տնտեսությանը ծանր հարված է կրել կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով:
Երկու օր տևած բանակցություններից հետո, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր ձախ -աջակողմյան կոալիցիան հանդես է եկել «համարձակ արձագանքով», որը կխթանի սպառողների ծախսերը, կներդնի նոր մեթոդներ և կթեթևացնի ֆինանսական լարումը գերմանցիների համար։
Գերմանիան սկսեց կորոնավիրուսային պանդեմիայից վերականգման միջոցառումները ապրիլի 20-ից՝ սահմանափակումներից շուրջ մեկ ամիս հետո, ինչը համեմատվել է այլ երկրների հետ, երկրների տնտեսությունները դեռ շարունակում են անկում ապրել 2020 թվականի առաջին եռամսյակից ի վեր։ ինչպես նաև, ենթադրվում է, որ այս գործընթացը կշարունակվի հաջորդող ամիսների ընթացքում ևս։
Մայիսին գործազրկությունը բարձրացել է 5,8%-ից՝ հասնելով 6,3%-ի, և այդ ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր կլիներ, առանց կառավարության ծրագրի, ինչը ընկերություններին թույլ է տալիս կրճատել ավելի քան 7 միլիոն աշխատողների ժամերն ու աշխատավարձերը ՝ նրանց պահելու դիմաց:
«Պարզ է, որ այս ամենը համարձակ պատասխան է պահանջում»,- չորեքշաբթի հայտարարել է Մերկելը: «Խոսքը աշխատատեղերի ապահովման, տնտեսությունը վարելու կամ վերականգնելու մասին է»:
Աղբյուրը՝ euronews.com։