Գերմանիայի կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար 150 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ բյուջե է պատրաստում: Այս մասին հայտնել է Գերմանիայի ֆինանսների նախարար` Օլաֆ Շոլցը:
«Հարյուր հիսուն միլիարդը խոշոր գումար է, սակայն դա կտա մեզ այն ճկունությունը, որի կարիքը մենք ունենք»,- նշել է նախարարը:
Նա հայտնել է, որ երկրի կառավարությունը պարարտ հող է պատրաստում, որպեսզի Գերմանիայի մյուս ինստիտուտները գերմանական ընկերությունների կայունացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն։
Աղբյուրը` Reuters.com-ը: