Գերմանիայում 1 մլրդ եվրո արժողությամբ կոկաին են առգրավել

Գերմանիայում Համբուրգ քաղաքում 1 մլրդ եվրո արժողությամբ կոկաին են առգրավել։ Այս մասին հաղորդում է Guardian-ը:

Համբուրգի մաքսային ծառայության հաղորդմամբ՝ կոնտեյները հայտնաբերվել է 2 շաբաթ առաջ, այն բերվել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից: Ապրանքն ուղարկվել է Բելգիայի Անտվերպեն քաղաք:

Նախ թմրանյութ տեղափոխողները նշել են, որ կոնտեյների ներսում սոյա է: Մաքսայինները 221 սև պայուսակ են հայտնաբերել, որում 4200 տուփ կոկաին է գտնվել: Նշվում է, որ թմրանյութը ոչնչացվել է անվտանգության նկատառումներով:

Ամենաթարմ