Ռոբերտ Կոխի անվան գիտահետազոտական ինստիտուտը հայտնել է, որ Գերմանիայում հնարավոր է եղել իջեցնել կորոնավիրուսի վարակման մակարդակը: Այժմ այստեղ «R»-ը 0,7 տոկոս է կազմում («R»-ը կորոնավիրուսով վարակման մակարդակն է):
«R»-ի գործակցի ցածր լինելը փաստում է, որ վիրուսը կրողը միջինում 1-ից քիչ մարդու է վարակում, որն էլ նպաստում է վարակվածների ընդհանուր թվի նվազմանը:
Այս մասին հայտնում է DW- ն:

