Գերմանիայում ՀՀ դեսպանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության ընդլայնումը

Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի «Ձախեր» խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գրեգոր Գիզիի հետ:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև շոշափել են տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաներ:

Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է նաև ԳԴՀ Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր Կնուտ Աբրահամի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև շոշափել են տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ