Գերմանիան 12 մլն եվրո կհատկացնի Ռուսաստանին՝ շրջափակումից տուժածների համար

Հրապարակող՝

918112

Ամենադիտվածներ

Գերմանիայի կառավարությունը 12 միլիոն եվրո կհատկացնի Լենինգրադը(այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)շրջափակման համար: Գերմանիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Հեո Մաասը եւ Սերգեյ Լավրովը ողջունել են այդ որոշումը:

Զեկույցում նշվում է, որ 75 տարի առաջ Լենինգրադը լիովին ազատագրվել է խորհրդային զորքերի կողմից գերմանական վերմախտի շրջափակումից:
«Մենք, Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներս, ողջունում ենք Գերմանիայի դաշնային կառավարության որոշումը, հիմնված, այդ տարիների ընթացքում Գերմանիայի անունից կատարված անօրինականության ճանաչման վրա, որը նախատեսում է կամավոր մարդասիրական քայլ, 12 միլիոն եվրոյի հատկացման տեսքով՝ շրջափակումից տուժած և այժմ ողջ մարդկանց նկատմամբ», – ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ միջոցները կուղղվեն պատերազմի վետերանների հիվանդանոցի արդիականացմանը, Ռուսաստանի եւ Գերմանիայի հանրության համար գերմանա-ռուսական հանդիպման կենտրոնի ստեղծմանը:

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ այս կամավոր գործողությունը կբարելավի շրջափակման մեջ եղած և այժմ ապրող մարդկանց կյանքի որակը եւ կծառայի երկու երկրների ժողովուրդների միջեւ պատմական հաշտությանը :

Հիշեցնենք, որ Լենինգրադի շրջափակումը սկսվեց 1941 թվականի սեպտեմբերի 8-ին եւ տեւեց մոտավորապես 900 օր: Այն շեղքվել է 1943 թվականի հունվարի 18-ին, սակայն ամբողջությամբ հանվել է 1944 թ. Հունվարի 27-ին: Բլոկադայի տարիներին, ըստ տարբեր աղբյուրների, մահացել է 400 հազարից մինչեւ 1.5 միլիոն մարդ:

Աղբյուր ՝ aif.ru

Ամենաթարմ