fbpx
Խորհրդարան

Գեղարքունիքի մարզի ութ համայնքի դպրոցների աշակերտները` խորհրդարանում

Հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողով այցելել են Գեղարքունիքի մարզի ութ համայնքի դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, որոնց հետ հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու իրականացվող բարեփոխումներին: Կարևորելով կրթության դերը երկրի առաջընթացի մեջ` պատգամավորն աշակերտներին հորդորել է լավ սովորել, ընտրել պահանջարկ ունեցող և հոգեհարազատ մասնագիտություն:

Աշակերտները ցանկություն են հայտնել հաճախ այցելել պետական կառույցներ և ծանոթանալ դրանց գործունեությանը, ինչը կօգնի ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Իր հերթին պատգամավորը կարևորել է հանրակրթական դպրոցներում «Վարպետաց դասերի» ինստիտուտի զարգացումը:

Անդրադարձ է կատարվել ներկայիս 12-ամյա կրթական համակարգին և նշվել, որ այդտեղ բարեփոխումների կարիք կա:

Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, եղել Ազգային ժողովի պատմության թանգարանում:

Հանդիպումը նախաձեռնել էր «Էդու-լոջիկ» հավասար մեկնարկ» ծրագրի՝ «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտ հասարակական կազմակերպությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ