Ղազախստանում ձերբակալել են երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի քրոջ որդուն՝ Կայրաթ Սաթիբալդյուլիին։
Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նշվում է, որ Սաթիբալդյուլին կալանավորվել է 2 ամսով։ Նրան կասկածում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման և «Ղազախտելեկով» ԲԲԸ-ի միջոցները յուրացնելու մեջ։
Ըստ աղբյուրի՝ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել երկրի Ազգային անվտանգության կոմիտեում, իշխող կուսակցությունում, ինչպես նաև զբաղվել բիզնեսով։

