Կինոռեժիսոր Գիլյերմո դել Տորոն Հոլիվուդի Փառքի ճեմուղում անվանական աստղ է ստացել։ Այս մասին գրում է Los Angeles Times-ը:
Ռեժիսորը այն նվիրել է բոլոր ներգաղթյալներին, այդ թվում՝ իրեն: Կինոռեժիսորը կոչ է արել ներգաղթյալներին հարգել սեփական իրավունքները:
Նրան աջակցելու էին եկել երգչուհի Լանա Դել Ռեյը, ռեժիսոր Ջեֆրի Ջեյկոբ Աբրամսը և այլք:
Գիլյերմո դել Տորոն ծածանել է իր աստղի առջև Մեքսիկայի դրոշը և ասել, որ ամեն ներգաղթյալ կարող է ունենալ իր պատմությունը:

