Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտարարել է, որ պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»:
«Տրանսֆերային հարցերով զբաղվում է գործակալս: Եթե «Բարսելոնան» հարձակվող է փնտրում, ապա մենք պատրաստ ենք դիտարկել այդ տարբերակը:
Ակնհայտ է, որ Իգուայինի՝ «Չելսի» տեղափոխվելուց հետո «թոշակառուներին» ես այդքան էլ պետք չեմ:
Ամեն դեպքում, ապագաս կորոշվի հունիսին»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքն է մեջբերում Getfootballnewsfrace-ը:
Հաղորդում է armsport.am-ը։