Գիշերը ծանր մարտեր են եղել Կիևում․ այն շարունակում է մնալ Ուկրաինայի վերահսկողության ներքո

Ամենադիտվածներ

Այս գիշեր ծանր մարտեր են տեղի ունեցել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։

Գիշերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես նաև Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ու մի շարք պաշտոնյաներ նշում էին, որ այդ գիշերը շատ ծանր է լինելու ու ռուսական զորքը վճռական գրոհ է իրականացնելու․ պետք է դիմակայել և թույլ չտալ, որ Կիևն ընկնի։

Այսպիսով, հայտնի է, որ ամբողջ գիշեր ծանր մարտեր են ընթացել Կիևում ու դրա մերձակայքում, խոցվել է բազմաթիվ ռազմական տեխնիկա, կան տուժածներ ու զոհեր, բայց կոնկրետ թվեր դեռևս չեն ասվում։

Առավոտվա դրությամբ՝ մարտերը շարունակվում են, իսկ Կիևը մնում է ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո։

Ամենաթարմ