fbpx
Առողջապահություն

11 տեղից դանակահարված ավագանու անդամը գիտակցության է եկել

Arman Antonyan

Դանակի 11 հարված ստացած՝ Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը եկել է գիտակցության այն բանից հետո, երբ նրան տեղափոխել էին հիվանդանոց օգոստոսի 1-ի գիշերը։

Այս մասին ավագանուն այսօրվա արտահերթ նիստին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա նշեց, որ Անտոնյանի վիճակում դրական դինամիկա կա, կյանքին վտանգ չի սպառնում։ Ավագանու անդամին տեղափոխել են պալատ։

Մարությանը նշեց, որ ակնկալում է խստագույն պատիժ։

Քաղաքապետը տեսակետ հայտնեց, որ Անտոնյանի դանակահարությունը կապված ավագանու նրա գործունեության հետ։

Հիշեցնենք, որ Անտոնյանին դանակահարել էին օգոստոսի 1-ի գիշերը՝ հենց իր տան մեջ, որը գտնվում է Կոտայքի մարզում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ