Գլենդելի 27-ամյա բնակիչը հայկական դրոշն է բարձրացել Աֆրիկայի ամենաբարձր գագաթին

Հրապարակող՝

Գլենդելի 27-ամյա բնակիչը հայկական դրոշն է բարձրացել Աֆրիկայի ամենաբարձր գագաթին

Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի 27-ամյա բնակիչ Էնթնի Հանիմեն բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր գագաթը՝ Կիլիմանջարո լեռը: Նա այնտեղ բարձրացրել է հայկական դրոշն ու վերդարձել Լոս Անջելես: Այս մասին հաղորդում է Asbarez-ը:

Նրա ճամփորդությունը տևել է 8 օր: Հանիմեն հարցազրույցում ասել է, որ  այդ քայլով ցանկացել է ոգեշնչել հայ երիտասարդներին, ցույց տալ, որ պետք է ընդլայնեն սեփական սահմանները, սխրանքներ իրագործեն և հաղթահարեն խոչընդոտները:

երիտասարդն նաև նշել է, որ ինքը հայ է, և հպարտ է հայ լինելու կոչումն ունենալու համար, իսկ իր քայլով փորձել է հարգանքի տուրք է մատուցել Գլենդելի հայ համայնքին, ընտանիքին, ուսուցիչներին և դպրոցին՝ իրենց ջանքերի համար:

Ամենաթարմ