fbpx
Իրավական

Ամեն մեկն իր հնարավորությունների գյորա է փախնում․ գլխավոր դատախազը՝ քննությունից խուսափելու մասին

Ամեն փախնող իր հնարավորությունների գյորա է փախնում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Հարցին՝ ինքը խնդիր չի տեսնում, որ Միքայել Հարությունյանը, Միհրան Պողոսյանը, Վահագն Հարությունյանը Ռուսաստանի Դաշնությունում են և ՌԴ-ն նրանց չի արտահանձնում, Դավթյանն արձագանքեց, որ ինքը համընդհանուր գնահատականներ տալու հիմքեր չունի։

«Թվարկած անձինք ունեցել են անհատական պատճառներ, որոնք ամբողջությամբ և հստակ ամրագրված են կոնվենցիաներով, իսկ ինչու ՌԴ-ն, մեկնողներին պետք է հարցնել, հեշտ է երևի ՌԴ գնալը, ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, որի հետ ավելի ազատ շփումներ ու ելումուտ ունենք, եթե ավելի խիստ վիզային ռեժիմ կա, բնականաբար այդ երկիր չեն գնա։ Բայց պարզվում է միայն Ռուսաստանը չի, առաջիկայում կիմանաք, որ այլ երկրներ էլ են գնացել։ Ամեն փախնող իր հնարավորությունների գյորա է փախնում»,-ասաց նա։

Հարցին՝ դատախազը արդյոք չի թերացել, որ բոլորին հաջողվում է փախչել և խուսափել նախաքննությունից, Դավթյանը պատասխանեց, որ անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտություն կա։

«Որովհետև եթե այսօր հարց է առաջանում՝ արդյոք թերացեք եք, որ գնացել են, վաղն էլ որևէ մեկին առանց բավարար հիմքի ելքն արգելելու դեպքում հարց կառաջանա՝ թերացում չէ, որ ապօրինի ելքն արգելել եք»,-հավելեց Արթուր Դավթյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ