Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ 2022 թ․ մարտի 9-ի երեկոյան ժամերից մինչև 10-ի առավոտն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծվել ու վնասվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը:
- Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում կեղծ տեղեկություններ չտարածել
- Համայն հայությունը շարունակում է իր ֆինանսական օժանդակությունը Արցախին
«Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում գյուղատնտեսական տեխնիկան դեպքի վայրի վտանգավոր հատվածից հեռացնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։