«Ռեալ» Մադրիդը Լա Լիգայի 34-րդ տուրում 2-0 հաշվով հաղթեց «Օսասունային»։ Խաղից հետո հաղթանակը մեկնաբանել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։
«Մենք նորից գոլ բաց չթողեցինք, դրանով կարելի է միայն ուրախանալ։ Մենք լավ հաղթանակի հասանք։
Առաջին կեսում մենք 5 պահ ունեցանք, ու այն, որ գոլ չէինք խփում, մի քիչ բարկացնում էր։ Ընդմիջմանը ֆուտբոլիստներին ասացի, որ գոլը մոտ է, բայց պիտի շարունակել խաղալ նույն կերպ ու համբերատար լինել։
Շատ ուրախ էի նրանց համար, քանի որ հենց իրենց համար է ամենադժվարը։ Գոլի հետ թեթևության զգացում եկավ», – Զիդանի խոսքերը փոխանցում է AS-ը։