Կրիշտիանու Ռոնալդուն կտրուկ է արձագանքել «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին լուրերին:
Ֆուտբոլիստը մեկնաբանություններ է արել Instagram-ի երկրպագուներից մեկի գրառման տակ, որտեղ հավաքում են իր մասին լուրերը։
Ռոնալդուն արձագանքել է հետևյալ բովանդակության հրապարակմանը. «Ժորժե Մենդեշը «Մանչեսթեր Յունայթեդին» ասել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն իսկապես ցանկանում է հեռանալ։ Բանակցություններն այնքան էլ դրական չէին, Մենդեշը վստահ չէ, որ Ռոնալդուն կհասնի իր տրանսֆերին։ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը միջամտեց. «Յունայթեդը» պնդում է, որ Ռոնալդուն չի վաճառվում»:
Կրիշտիանուն այս հրապարակման տակ գրել է. «Իմ մասին հնարավոր չէ գոնե մեկ օր չխոսել, քանի որ հակառակ դեպքում լրատվամիջոցները չեն կարողանա վաստակել։ Գիտեք, եթե չես ստում, չես կարող գրավել մարդկանց ուշադրությունը: Շարունակեք.․․ Գուցե մի օր ճիշտ լուր տեղադրեք