«Գորբաչով-հիմնադրամի» մամուլի ծառայության ղեկավար Պավել Պալաժչենկոն հերքել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հոսպիտալացման մասին լուրերը։
Երեկ երեկոյան «Հանդիպում Գորբաչովի հետ» կինոնկարի ռեժիսոր Անդրե Սինգերը հայտնել էր, որ Գորբաչովն իր մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերային չի կարողացել գալ, քանի որ հոսպիտալացվել է։
«Նա գրասենյակում էր, աշխատանքի։ Ես նրա հետ անցկացրել եմ մոտ 2 ժամ»,- ասել է Պալաժչենկոն։
Վերջինս նաև հավելել է, որ Գորբաչովը չի պատրաստվել ներկա լինել Մոսկովյան միջազգային կինոփառատոնին։
«Այն, որ նա իբրև թե ծրագրել էր այնտեղ լինել և չի կարողացել գնալ առողջական վիճակի պատճառով, սխալ տեղեկություն է»,- հայտարարել է Պալաժչենկոն։