Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապված Միջերկրական ծովի արևելքում լարվածության հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ և դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
«Դուք շատ ավելի շատ խնդիրներ կունենաք ինձ հետ: Գործ չունեք թուրք ժողովրդի և Թուրքիայի հետ»,- ասել է Էրդողանը:
Հայտնենք, որ ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպան հստակ ու խիստ լինի Էրդողանի կառավարության հետ՝ կապված նրա գործողությունների հետ:
Այս մասին տեղեկանում ենք Associated Press-ից: