Մարտի 26-ին Լոռու մարզի Սարչապետ խոշորացված համայնքի Նորաշեն բնակավայրում անցկացվելու են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառումներ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Ժամը 11:00-ին գործարկվելու է էլեկտրաշչակը:
Նախարարությունից մարզի բնակչությանը խնդրում են չանհանգստանալ։