Արմավիրի Բաղրամյան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ուսումնավարժությունն անցկացվելու է վաղը՝ օգոստոսի 19-ին` ժամը 12:00-ին։
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ գործակվելու են համայնքի շչակները։
Նախարարությունից բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։