ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում խոսեց դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերից։
Նա ասաց, որ տպավորությունը, թե սկսվել է այդ գործընթացը, սխալ է։ Նա նշեց, որ այդ մակարդակում շփումներ չկան։
Գրիգորյանի խոսքով՝ նախ պետք է ուսումնասիրել երկրների սահմանների վերաբերյալ բոլոր այն փաստաթղթերը, որոնք ունեն իրավական հիմք, որտեղ կան երկու կողմերի ստորագրությունը կամ համաձայնությունը։
Նա ընդգծեց, որ միայն դրանից հետո կարելի է խոսել քարտեզներից, քանի որ քարտեզները, առանց այդ հիմքի, ուղղակի մեխանիզմներ են։
Գրիգորյանն ասաց, որ այժմ ուսումնասիրվում են փաստաթղթերը։

