Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ…. մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամենինչ նորմալ է: Այս մասին իր Facebook-ի իր էջում գրել է դերասան Հովհաննես Ազոյանը:
«Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ…. մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամենինչ նորմալ է….գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի… հետհեղափոխական Հայաստանում, այն առայսօր, վտանգ է պարունակում հասարակության համար»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 3-ին Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, դերասանին ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանը, որը ձեռքերով հարվածներ է հասցրել Հ. Ազոյանի մարմնի տաբեր մասերին: