ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի 11-ին N զորամասում գործնական պարապմունք է անցկացվել հրետանային ստորաբաժանումների անձնակազմի հետ:
- Մեկնարկել են եռօրյա հրամանատարաշտաբային մարզումներ. ՊՆ
- ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ
«Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի տեղակայման վայրը, կոորդինատները հաղորդել համապատասխան ստորաբաժանման անձնակազմին և լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ: