ԵԱՏՄ-ն դիտարկում է նոր երկրների հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու հնարավորությունը. Ռեշետնիկով

Ռուսաստանը և Եվրասիական տնտեսական միությունը դիտարկում են նոր երկրների հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու հնարավորությունը՝ Բաքվում Եվրասիական տնտեսական XV համաժողովում հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

«Այդ հարցով բանակցություններ են տարվում Եգիպտոսի, Ինդոնեզիայի և Հնդկաստանի հետ: Դիտարկվում են Մոնղոլիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ նման մեխանիզմ ստեղծելու հեռանկարները»,- նշել է նա։

ԵԱՏՄ անդամներն արդեն ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրեր են կնքել Վիետնամի և Սինգապուրի հետ, ժամանակավոր փաստաթուղթ է ստորագրվել նաև Իրանի հետ։

Ամենաթարմ