Երկուշաբթի օրը բրազիլական հեռուստատեսությունը պետք է եթեր հեռարձակեր ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի բացառիկ հարցազրույցը, որում խաղացողը կարևոր տեղեկություն էր հաղորդել իր ապագայի վերաբերյալ:
Սակայն օրը ցերեկով UOL Esporte-ի լրագրող Պաուլո Վերգեյրոյի ավտոմեքենայից գողացել են Բրազիլիայի հավաքականի հարձակվողի հետ զրույցի ձայնագրությունը: Այս մասին տեղեկացնում է վերոնշյալ հեռուստաընկերության կայքը:
Կիրակի օրը Վերգեյրոն ներկա է եղել Նեյմարի մասնակցությամբ մի միջոցառման, բայց վերադառնալով մեքենա՝ նկատել է, որ բեռնախցիկը բաց է, իսկ հիշողության քարտն անհետացել է:
Միջադեպը տեղի է ունեցել Նեյմարի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի ֆոնին: