Թուրքիայի քաղաքացիները դիմել են ոստիկանություն. թալանվել են Շաուրմա Քլաբում

Հրապարակող՝

Թուրքիայի քաղաքացիները դիմել են ոստիկանություն. թալանվել են Շաուրմա Քլաբում

Ամենադիտվածներ

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննության բաժանմունք: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված նյութերը նախապատրաստվել են մայիսի 5-ին Թուրքիայի քաղաքացի Շանթ Ալթունքարանի ահազանգի փաստով: Այդ օրը վերջինս ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17:20-ի սահմաններում, նկատել է, որ «Շաուրմա Քլաբում» գողացել են ընկերոջ՝ Թուրքիայի քաղաքացի, Լարա Ուրնեսվիգոլոյի պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր, քարտեր և 2500 ԱՄՆ դոլար: Նույն օրը՝ ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Թուրքիայի մեկ այլ քաղաքացի՝ Արի Իուրնէշիօղլին, և հայտնել, որ անհայտ անձը «Շաուրմա Քլաբի» սրահի աթոռի վրայից գողացել է իր կնոջ՝ Թուրքիայի քաղաքացի, Լարա Ուրուլի ուսապարկը, որի մեջ եղել են իրենց անձնագրերը, բանկային քարտերն ու գումար:

Աղբյուրը՝ auroranews.am

Ամենաթարմ