Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են, որից մեկը Իվանյան գյուղում հաստատված օջախի կոնտակտավոր է, իսկ մյուսի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:
Կորոնավիրուսով հիվանդ երրորդ անձը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից է:
Առողջացել է 5 քաղաքացի:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 302 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 281 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 11439 փորձանմուշի հետազոտություն:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/179656903675098?__cft__[0]=AZVelmN2kCEpJyhEc3VyUJBCvvhAV6RUyE1N5Q3cxyi6DJQMiRAwRpTGb2Glvf-F00osUwH3qwx_AhvCzzGO3Gn4iR8_ipKLpQzzs4V_I9oAApPreEeVlgnjoxvnQGtn3yhO-vsQAQPCqS3EE2-aGZ6drblCR-Fi6m5RwlSiql1qRQ&__tn__=%2CO%2CP-R