Հունվարի 30-ին կատարվել է 51 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են, հայտնում են Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի էջից։
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3332 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 291 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
https://www.facebook.com/NKR.MOH/posts/2804019199871303?__cft__%5B0%5D=AZXQmSjvYOsgdltFiXZnQsIoj6NHlMYLzbk0Bddde0HG-5fIt3Lv87usxU1VyEfgx_kKKXT1Lto3uNiEOy_RAiszf7z-qb1lgep3wwpRDFQONKTS2LhMdZiiw_81Hy_sQRsMo4o9dtFDQpdhGDepvuiO&__tn__=%2CO%2CP-R