Հուլիսի 11-ին Արցախի Հանրապետությունում կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9550 քաղաքացու հետազոտություն, որից 937-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
ԱՀ-ում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2920 դեպք: Կատարվել է 27 502 թեստավորում: