fbpx
Սպորտ

Գրիգոր Աղեկյանի վնասվածքը լուրջ չէ

Այս օրերին Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող բելառուսական «Իսլոչը» փետրվարի 20-ին ստուգողական խաղում հաղթել էր ղազախական «Ժետիսուին»:

«Իսլոչի» կազմում երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Գրիգոր Աղեկյանը վնասվածք էր ստացել ու փոխարինվել 69-րդ րոպեին:

Champions.am-ը Հայաստանի Երիտասարդական հավաքականի հարձակվողից տեղեկացել է, որ վնասվածքը լուրջ չէ:

Ֆուտբոլիստը բաց կթողնի փետրվարի 21-ի մարզումը և հաջորդ օրվանից կվերադառնա մարզումներին:
Նշենք, որ փետրվարի 24-ին նախատեսված է «Իսլոչի» հերթական ստուգողական խաղը, մրցակիցը «Նիժնի Նովգորոդն» է:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ