Անտուան Գրիզմանի հայրը վստահ է, որ որդին կարող է նոր բարձունքների հասնել՝ տեղափոխվելով «Բարսելոնա»։
Գրիզմանի տեղափոխությունը «Կամպ Նոու» նրա ընտանիքի համար հպարտության պատճառ է դարձել։
«Դա աստվածային էր։ Բարսելոնան լավագույններից լավագույնն է։ Բոլոր ֆուտբոլիստները, որ խաղացել են այս թիմում, նրանց ֆուտբոլային տպավորիչ ինքնությունը, նրանք ֆանտաստիկ են։ Դժվար է բացատրել, թե ինչ եմ ես զգում»,-ասել է Ալան Գրիզմանը Barca Insede-ին։
Աշխարհի չեմպիոնի հայրը շատ ոգևորված էր տեղափոխությամբ և չէր կարողանում զսպել հուզմունքը, երբ խոսում էր այն մասին, որ որդին խաղալու է Լիոնել Մեսսիի կողքին։
«Այն անձնակազմ է, այն ֆուտբոլ է, այն Մեսսին է»,-ասել է Ալանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում Բարսելոնան իր համար։
Գրիզմանը բազմաթիվ երկրպագուներ է թողել «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, իսկ «Կամպ նոուն» հիասթափեցրել է իր պահվածքով։ Բայց հարձակվողի հայրը այնքան էլ անհանգստացած չէ այս ամենից։
«Ես չեմ վախենում։ Ինչպես Անտուանն է ասել, նա կասի իր խոսքը դաշտում։ Նա սխալներ է արել և գիտի դա, բայց ամեն բան կկարգավորվի դաշտում»,-նշել է Ալան գրիզմանը։