Գուտերեշը Բայրամովի հետ հանդիպմանը կարևոր է համարել Բաքվի ու Երևանի հարաբերությունների նորմալացումը

Հրապարակող՝

STE_1820_jqrxsy

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու-Յորքում հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ Գուտերեշը կարևոր է համարել Բաքվի ու Երևանի հարաբերությունների նորմալացումը։

Գուտերեշը նշել է, որ հարկավոր է նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև և շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տիրող ընթացիկ վիճակի մասին։

Ամենաթարմ