fbpx
Սպորտ

Գուտին՝ Ալմերիայի գլխավոր մարզիչ․ պաշտոնական

«Ալմերիայի» գլխավոր մարզչի պաշտոնը այսուհետ կզբաղեցնի Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խոսե Մարիա Գուտյերես Հերնանդեսը, որն առավել հայտնի է Գուտի անունով։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Գուտին փոխարինել է Պեդրո Էմանուելին, որի հետ պայմանագիրը ակումբը ավելի վաղ էր խզել։ Նոր համաձայնագրի ժամկետները չեն նշվում։

Գուտին «Ռեալ»-ի կազմում հանդես է եկել գրեթե ողջ կարիերայի ընթացքում՝ 1994-2010-ը։ Ընդամենը մեկ մրցաշրջան նա անցկացրլ է «Բեշիկթաշում» և ավարտել կարիերան։

Մարզչական ուղին սկսվել է «Ռեալ»-ում 2013թ․-ից։ Այստեղ նա 5 տարի գլխավորել է մինչև 19 տարեկանների թիմը։ Այնուհետև՝ մինչ վերջերս, «Բեշիկթաշ»-ում աշխատել է որպես մարզչական շտաբի օգնական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ