fbpx
Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ հայտնել է, որ հանդիպում է Հավաքակսն անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարներրի հետ։

ՀԱՊԿ-ն մեզ համար կազմակերպություն է, որն ունի ռազմավարական նշանակություն: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ հանդիպմանը մասնակցում է նաև Սերբիայի խորհրդարանի նախագահը՝ նշելով. «Ուրախ եմ, որ վերջին շրջանում տարբեր ձևաչափերով հանդիպում ենք մեր սերբ գործընկերներին, այդ թվում Եվրասիական տնտեսական խորհրդի, ՀԱՊԿ-ի»:

«Մենք համարում ենք, որ ՀԱՊԿ-ն կայունության և անվտանգության կարևոր գործոն է մեր տարածաշրջանում և մենք կարևոր նշանակություն ենք տալիս ՀԱՊԿ-ում մեր համագործակցության բոլոր 3 հարթություններին: Առաջին հերթին դա արտաքին քաղաքականության կոորդինացումն է, դա ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունն է, և իհարկե, անվտանգության ոլորտում մեր ընդհանուր մոտեցումն է ընդհանուր սպառնալիքներին:

Սպառնալիքները, ցավոք, նույնպես զարգանում և փոխվում են, և մենք պետք է համարժեք լինենք դրանց, նաև ՀԱՊԿ-ն պետք է համապատասխանի այն ժամանակակից իրողություններին, որոնք առկա են տարածաշրջանում և աշխարհում: Ես ուրախ եմ, որ մենք բավական կառուցողական համագործակցում ենք ՀԱՊԿ հետագա զարգացման ուղղությամբ:

Մենք կարևոր նշանակություն ենք տալիս կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին, որովհետև կարծում ենք, որ շատ կարևոր է անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցումը:

Ես բավարարված եմ, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման հարցում: Մենք պետք է ինչ-ինչ փոփոխություններ կատարենք իրավական, կազմակերպչական փաստաթղթերում, որպեսզի այդ բոլոր իրավիճակները լուծումներ ունենան: Դա կբարձրացնի մեր կազմակերպության արդյունավետությունը:

Մեր կազմակերպության գլխավոր էությունն այն է, որ մեր արտաքին քաղաքական, ռազմատեխնիկական, ընդհանրապես, բոլոր ուղղություններով հարաբերություններում հաշվի առնվեն բոլոր անդամ երկրների շահերը»,-ընդգծեց Փաշինյանը:

Հանդիպում եմ Հավաքակսն անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարներրի հետ։

Հանդիպում եմ Հավաքակսն անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարներրի հետ։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Montag, 4. November 2019

Վերեվ