fbpx
Ազատ Լրահոս

Գույքահարկի վճարման ժամկետները կմոտենան՝ կմոտենա հերթական դժգոհության ալիքը

Տեղատարափ եղավ գույքահարկի համակարգի փոփոխման ժամանակ, որը փորձ արվեց ձևախեղել «բնիկ-եկվոր» կոնտեքստում։ Հետո՝ հուլիսին կտրվեց ՀՀ և Ադրբեջանի սահմանին «դրոնային» բախումներով: Բախումները շարունակվեցին «ծիրանային» միասնությամբ, այնուհետև ադրբեջանցիների և թուրքերի հետ փողոցային մենամարտերով, բայց գույքահարկի թեման մնում է ակտուալ։

Նույնիսկ, այս ընթացքում երկրորդ անգամ է սպասվում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության երկարացվում, Ամուլսարն ու Մաշտոցի պուրակի, Ֆիրդուսի խնդիրներն են ակտիվ արծարծվում, բայց գույքահարկը մնում է ակտուալ։ Ինչո՞ւ։ Որովհետև օրենքը անկատար է և ուղիղ առնչվում է քաղաքացու կարողություններին, որոնք ոչ թե բարելավվել են կարանտինի ընթացքում, այլև, ցավալիորեն, հետընթաց են ապրել։

Խնդիրը, որը պարունակում է օրենքը, բավականաչափ խոսվել և ներկայացվել է տարբեր մասնագետների կողմից։ Դա գույքի սեփականատիրոջ եկամուտները հաշվի չառնելն է: Գործակիցները պետք է համադրվի սեփականատիրոջ եկամուտների համապատասխան գործակցով։ Այսինքն, մարդն, ով ժառանգաբար ունեցել է մեծ տարածքով տուն կենտրոնում, այս փոփոխության պատճառով ստիպված չպետք է լինի վճարել հարյուր հազարավոր դրամներ՝ չունենալով համարժեք եկամուտներ, կամ կանգնել տունը՝ օջախը վաճառելու շեմին։

Այս օրենքով ոչ թե դղյակներ ունեցողներն են բերվելու մի դաշտ, որտեղ կփոխհոտուցեն պետությանը կատարած նախկին «ապօրինությունների» համար, այլ սովորական քաղաքացիները ֆինանսական խնդիրների առջև են կանգելու, ովքեր, ի տարբերություն դղյակատերերի, ունեն մեծ տարածքով համեստ տներ և նույնքան համես եկամուտներ։ Արդար իշխանությունը մարդուն ոչ թե պետք է կանգնեցնի փաստի առաջ, այլ պետք է ստեղծի այն միջավայրը, որը քաղաքացուն կապահովի բարձր եկամուտ՝ շահագործելով գույքը կամ բնակվելով համապատասխան տարածքում։ Իսկ նման իրականության պարագայում ոչ ոք չի հանդգնի հակառակվել այսպիսի որոշման՝ կիսաօրենքի, որն ինչքան էլ չարչրկվեց, փոփոխվեց ընդունելուց առաջ, միևնույնն է չդարձավ ամբողջական։

Այսինքն, այսպիսի փոքրիկ «բոմբիկը» իմքայլականների կամ այլ ուժերի թեթև ձեռքով տեղադրվեց կառավարության տակ, որի պայթյունը մեծ դետոնացիա կարա ապահովի իրենց դեմ։ Իսկ թե ովքր են հեղինակում նման «բոմբիկները» որը հուզում է բոլորին, կիմանան միայն իմքայլականների ծրագրեր կազմողները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ