Օգոստոսի 22-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելով` Ծաղկալանջ գյուղի բնակիչներից մեկի հողամասում զննությամբ հայտնաբերել են ապօրինի աճեցված ու մշակված կանեփի 10 բույս:
Նույն օրը ոստիկանները զննություն են իրականացրել նաև Արաքս գյուղի բնակիչներից մեկի տնամերձ հողամասում, որտեղ հայտնաբերել են ապօրինի աճեցված նաև ընդհանուր մոտ 750 գրամ քաշով չորացված կանեփի բույսեր:
Հայտնաբերված ապօրինի թմրանյութերն առգրավվել են:
Բաժին ներկայացված տանտերերը հայտնել են, որ հայտնաբերված կանեփի բույսերն իրենցն է, մշակել են անձնական օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պատոնական կայքից։