Գյումրիում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով հիմնանորոգվում է 23, սուբվենցիոն ծագրով 9 փողոց և 1 հրապարակ: Դրանցից 7-ում աշխատանքներն արդեն մեկնարկել են:
«Մյուս փողոցների հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 1-2 օրից և կավարտվեն մինչև այս տարվա վերջ: Արդյունքում կունենանք մոտ 19 կմ հիմնանորոգված ճանապարհ: Այս պահին աշխատանքներնը նորմալ ընթանում են»,- հայտնել է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ ու շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը։
Մանասյանը հավելել է, որ այն փողոցներում, որոնք ունեն հնարավորություն, կառուցվում է նաև ջրահեռացման համակարգեր:
«Բոլոր փողոցները հիմնանորոգվում են, ընթացիկ նորոգման աշխատանքները 2 ամիս առաջ են ավարտվել; Սուբվենցիոն ծրագրով 8 փողոց և 1 հրապարակ են ընթացիկ նորոգման ենթարկվել»,- նշել է Կնյազ Մանասյանը:
Փողոցների հիմնանորոգմանը զուգահեռ այդ փողոցներում տեղադրվում են նաև նոր լուսակետեր:

